1936թ. հուլիսի 9. Սպանվել է Աղասի Խանջյանը

  • -- ::   | Հայաստան  |  


1936թ- հուլիսի 9 - Թիֆլիսում Լ.Բերիայի ձեռքով սպանվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Նրա մահվան հանգամանքների հետաքննություն ժամանակին այդպես էլ չի կատարվել: Արդարացվել է 1956 թ. հուլիսի 17-ին ԽՄԿԿ կենտկոմի նախագահության որոշմամբ: 

Ծնվել է 1901 թ. Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժանարում (որտեղ

սովորել է նաև գրող Գուրգեն Մահարին)։ 1917-ից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո անցել կուսակցական ղեկավար աշխատանքի Երևանում, 1928-ին Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, իսկ 1930-ից ընտրվել Հայաստանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Խանջյանը հատուկ ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Սովետական Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը: Խանջյանը սպանվել է 1936թ.
Թբիլիսիում Լավրենտի Բերիայի կողմից (Պաշտոնապես հայտարարվել է ինքնասպանություն)։ Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը` ցնցված այդ լուրից գրում է «Դոֆին Նայիրական» սոնետների շարքը։  Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

  -