1918թ. հուլիսի 6 - Թիֆլիսում վախճանվել է «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը
-- :: | |
1918թ. հուլիսի 6 -ին Թիֆլիսում վախճանվել է
հրապարակախոս, հաս-քաղ. գործիչ, գրող, մանկավարժ, «Մշակ» թերթի խմբագիր Համբարձում Առաքելյանը:
Նա ծնվել է 1855թ., ապրիլի չ-ին Շուշիում: Ավարտել է Բաքվի ռեալ, ուսումնարանը (1879), սովորել Մոսկվայի երկրագործ, ուսումնարանում: 1881-ին Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց
բարեգործական ընկերության մասնաճյուղ, իսկ 1892-98-ին եղել Թիֆլիսի ընկերության մասնաճյուղի քարտուղարը: 1898-ից ընտրվել է ազգային հոգաբարձության նախագահ:
1904-ին հայ պատվիրակության կազմում, Հայկական հարցի արծարծման նպատակով, մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին: 1913-18-ին հրատարակել եւ խմբագրել է «Մշակը»:
1915-ին ստեղծել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողով, իսկ 1917-ին հիմնադրել գրագիտություն տարածելու ընկերությունը: Համբարձում Առաքելյանը գրել է բազմաթիվ գեղարվեստական երկեր, կատարել թարգմանություններ, կազմել «Հանրագիտական բառարան» (հ. 1, 1915, 2-րդ հատորն անտիպ է):
Եղել է մի շարք երկրների գիտ. ընկերությունների անդամ: Հայ ժող. կուսակցության հիմնադիրներից է (1918):
Սպանվել է Թիֆլիսում՝ հանրահավաքի ժամանակ պատահական կրակոցից: