1912 թ.հունիսի 14- Ծնվել է երկրաբան, գիտությունների վաստակավոր գործիչ Արշալույս Գաբրիելյանը

  • -- ::   | Հայաստան  |  


1912 թ.հունիսի 14- Ծնվել է երկրաբան, գիտությունների վաստակավոր գործիչ Արշալույս Գաբրիելյանը:
1970-ին առաջարկել է ալպիական ծալքավոր գոտու Կովկաս-Անատոլիա-Իրանական հատվածի տեկտոնական մասնատման սխեման:
 

 

Ծնվել է Կարսի մարզի Նախիջևան գյուղում։ Ավարտել է ԵՊՀ-ն (1938)։ 1941-83-ին` ԵՊՀ պատմական
և տարածաշրջանային երկրաբանության ամբիոնի վարիչ, 1983-86-ին` ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, 1986-93-ին` ՀՀ ԳԱԱ երկրաբանության բաժանմունքի վարիչ, նախագահության անդամ։
 
Աշխատանքները վերաբերում են Հայաստանի երկրաբանական կառուցվածքի, հատկապես տեկտոնիկայի, շերտագրության և երկրաբանության զարգացման պատմության հարցերին։ Մշակել է Հայաստանի պալեոգենի ու նեոգենի շերտագրական
սխեման, Փոքր Կովկասի ու հարակից շրջանների տեկտոնական մասնատման սխեմաները, բնութագրել առանձին տեկտոնական կառուցվածքները` ընդգծելով խորքային բեկվածների դերը երկրաբանական կառուցվածքի, հրաբխայնության և մետաղածնության մեջ։ Հեղինակ է «ՍՍՀՄ երկրաբանություն» (1984) ուսումնական ձեռնարկի
  -