Վախճանվել է Անդրանիկ Մարգարյանը

  • -- ::   | Հայաստան  |  


2007 թվականին վախճանվել է ՀՀ վարչապետ (2000 թ. մայիսի 12-ից մինչեւ մահը) Անդրանիկ Մարգարյանը

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1951թ.-ի հունիսի 12, ք. Երեւան

Կրթություն

1967-1972թ]թ. Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում

Աշխատանքային գործունեություն

1972-74թթ. աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երեւանի մասնաճյուղում, որպես գիտաշխատող, ավագ ինժեներ

1977-78թթ.Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում` գլխավոր ինժեներ

1978-79թթ.Էլեկտրատեխնիկական գործարանում` էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ

1979-90թթ. Առեւտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում` էլեկտրոնիկայի բաժնի վարիչ

1990-94թթ. Հատուկ ծրագրերի պետական վարչությունում` ինֆորմացիայի բաժնի ղեկավար

1994-95թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` կրտսեր գիտաշխատող

1995-1999թթ. Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր

1999թ.-ին դարձյալ ընտրվել է ԱԺ

պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած ,Միասնությունե խմբակցության ղեկավարը

2000-2007թթ. ՀՀ վարչապետ

2003թ. ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Ա. Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել` ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձեւավորված կոալիցիոն կառավարությունը:
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:

Կուսակցական պատկանելությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Քաղաքական գործունեությունը

Քաղաքականությամբ զբաղվել է 1965թ - ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից եւ հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման եւ ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված եւ Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 եւ 1998-2005 թթ.`
ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:

1998 թ-ից Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) անդամ էր, այնուհետեւ` ԵԿՄ վարչության անդամ:

Պարգեւներ

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Պարգեւատրվել է նաեւ ՀՀ ՊՆ ,Վ. Սարգսյանե, ,Գ. Նժդեհե մեդալներով, ԵԿՄ ,Վ. Սարգսյանե շքանշանով, ՀՀ Ոստիկանության ,Արամ Մանուկյանե մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի ,Ֆ. Նանսենե մեդալով:

Անձնական տվյալներ

Ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ, մեկ տղա եւ հինգ թոռնիկ:
 

  -