1890 թ. դեկտեմբերի 13-ին վախճանվել է հայագետ Մկրտիչ Էմինը


13-12-1890   | Հայաստան  |  

1890 թ. դեկտեմբերի 13-ին Մոսկվայում վախճանվել է հայագետ Մկրտիչ Էմինը: Նա ծնվել է 1815 թվականի նոյեմբերի 25-ին Նոր Ջուղայում, սովորել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, 1834-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Մկրտիչ Էմինը հեղինակ է մի շարք աշխատությունների` «Քերականութիւն հայկական լեզուի», «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց...», «Վեպք հնոյն Հայաստանի», «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» եւ այլք: Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Վարդան Արեւելցու «Պատմություն տիեզերական» աշխատությունների քննական բնագրերը:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան