1999թ. մարտի 10-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բերքլիի համալսարանի հայ ուսանողների խորհուրդը հատուկ նամակով դիմել
է համալսարանի հոգաբարձուների խորհրդին` պահանջելով, որպեսզի թուրք դասախոս Համիդ Ալկարեն հրապարակային ներողություն խնդրի 1998 թ. ապրիլի 24-ի Մեծ եղեռնի ոգեկոչման երեկոյին հայ ուսանողների հասցեին անարգանքի արտահայտություններ թույլ տալու համար: