1967 թ. ծնվել է նշանավոր շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանը

  • -- ::   | Հայաստան  |  


Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վեցակի չեմպիոն (1990 թ., 1992 թ., 1993 թ., 1995 թ., 2004 թ., 2006 թ.), ինչպես նաեւ Խորհրդային Միության վերջին չեմպիոն (1991թ) Արտաշես Միանսյանը ծնվել է

1967թ
հունվարի 21-ին Երեւանում: 1999 թ. Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը եւ արժանացել է չեմպիոնի կոչման: 2000 թ. մասնակցել է ՖԻԴԵ-ի նոկաուտ համակարգով առաջնությանը, իսկ 1998 թ. Նյու Յորքում` բաց առաջնության եւ հիանալի արդյունք է ցույց տվել:

Մինասյանը 8 անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաների, որոնցից 2-ում (2006 թ. եւ 2008 թ.) հանդես գալով Հայաստանի հավաքականի կազմում` դարձել է օլիմպիական չեմպիոն: Պարգեւատրվել է պատվավոր Մովսես Խորենացի, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալներով:

 

  -