Գաղտնի հրաման է ուղարկվել Թուրքիայի տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ

  • -- ::   |   |  

1915 թ. ապրիլի 15-ին Թալեաթի (1874-1921), Էնվերի և Նազըմի ստորագրությամբ գաղտնի հրաման է ուղարկվել Թուրքիայի տեղական իշխանություններին՝ արևմտահայության տեղահանության և բնաջնջման վերաբերյալ: Հայերի ցեղասպանության մասին երիտթուրքերի կողմից կազմվել է պաշտոնական հրահանգ, որում ասվում էր. «Որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով Հայկական հարցի դրվելը կանխելու համար,

օգտվելով պատերազմի մեզ բերած անկախությունից, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել այն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով նրանց դեպի Արաբիայի անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգի...Ամեն մի պաշտոնատար կամ մասնավոր անձնավորություն, որ կընդդիմանա այս սրբազան և հայրենասիրական գործին և չի կատարի իր վրա դրված պարտականությունները կամ որևէ եղանակով կփորձի պաշտպանել կամ թաքցնել այս կամ այն հային, կճանաչվի հայրենիքի ու կրոնի
թշնամի և դրան համապատասխան կպատժվի»: Արևմտահայության ցեղասպանության մասին այս որոշումը ստորագրել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթը, ռազմական գործերի նախարար Էնվերը և երիտթուրքերի կուսակցության կենտկոմի քարտուղար Նազըմը: Արևմտահայության բնաջնջումից հետո Թալեաթը հայտարարել է. «Հայկական հարց այլևս գոյություն չունի, որովհետև այլևս հայեր գոյություն չունեն»:

  -