Քննարկում՝ Զարուհի Բաթոյանի, Սուրեն Պապիկյանի և Լենա Նազարյան մասնակցությամբ

  • 16-07-2019 10:00:00   | Հայաստան  |  
Մայիս-հունիս ամիսների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ բոլոր մարզեր՝ յուրաքանչյուրում հանդիպելով տեղի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ, քննարկելով այն հիմնական խնդիրները, որոնց հանդիպում են կանայք Հայաստանի տարբեր բնակավայրերում։
 
Իրականացված 10 մարզային այցելությունների արդյունքում վեր են հանվել մի շարք ընդհանուր և տեղային բնույթի խնդիրներ, որոնք առնչվում են ինչպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, այնպես էլ այլ նախարարությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերին։
Բացահայտված խնդիրները քննարկելու, համատեղ լուծումներ գտնելու, ինչպես նաև՝ հետագա աշխատանքի ձևաչափը սահմանելու նպատակով հրավիրում ենք մասնակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված քննարկմանը, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգան՝
ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (ենթակա է հաստատման)
ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ - ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ
Քննարկումը տեղի կունենա հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից 11:30-ն, «Դաբլ Թրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Միլանո» սրահում, հասցե՝ Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2:
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
 
 
  -