Ազնվամորու փառատոնը

  • 27-07-2019 11:00:00   | Հայաստան  |  
Հուլիսի 27-ին` ժամը 11:00-ին, Սիսիանի տարածաշրջանի Շաքիի ջրվեժի հարակից տարածքի հիասքանչ բնության գրկում 4-րդ տարին անընդմեջ տեղի կունենա Ազնվամորու փառատոնը՝ «Հյուրասիրում են սյունեցիները» խորագրով: 
 
Միջոցառումն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով, հայկական ավանդական գաթայի, տարատեսակ ուտեստների և իհարկե, սյունյաց հյութալի ու նրբահամ ազնվամորու հյուրասիրությամբ: 
 
Այցելուների օրը կհամեմվի հաճելի անակնկալներով, մրցույթներով և մրցանակներով: Մասնակիցները հնարավորություն կունենան այդ պահին, ինչպես նաև հետագայում, տվյալների փոխանակման միջոցով, անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի և այլ գյուղմթերքներ: 
 
Միջոցառմանը լրատվամիջոցների մասնակցությունն ու լուսաբանումը մեծապես կարող է նպաստել տարածաշրջանում ազնվամորու արժեշղթայի կայուն զարգացմանը: 
 
Վորլդ Վիժն Հայաստանը կհոգա լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղափոխման հարցերը: Մեքենաները կշարժվեն Վորլդ Վիժն Հայաստանի Ազգային գրասենյակի բակից հուլիսի 27-ին, ժամը 09:00-ին, հասցեն՝ ք. Երևան, Ռոմանոս Մելիքյան 1: 
 
Խնդրում ենք մինչև հուլիսի 26-ը ներառյալ հաստատել Ձեր մասնակցությունը` զանգահարելով Վորլդ Վիժն Հայաստանի Հաղորդակցության բաժին` 095005464 հեռախոսահամարով, կամ գրելով ani_chitemyan@wvi.org էլ. փոստին:
 
 
 
 
 
  -