Քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը
25-07-2019 11:00:00 | Հայաստան |
Հուլիսի 25-ին, ժամը 11։00-ին «Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը DoubleTree by Hilton հյուրանոցի Փարիզ սրահում (հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2,Երևան) կազմակերպում է աշխատանքային քննարկում` նվիրված Հայաստանի Հանարապետությունում աշխատանքային իրավունքների իրացմանը։
Միջոցառումը բաղկացած է լինելու երեք աշխատանքային խմբերից՝
1․Գործատուի և աշխատողի իրավահարաբերությունները. Աշխատողի անվտանգության ապահավումը և շահագործման կանխումը։
2․ Արհմիությունների դերը՝ աշխատողի իրավունքների և շահերի պաշտպանության հարցում։
3․Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
Աշխատանքային խմբերում ներգրավված են լինելու ներկայացուցիչներ խորհրդարանական երեք խմբակցություններից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, արհմիություններից և հասարակական-քաղաքական սեկտորի այլ շահառու խմբերից։
Միջոցառումը բաց է մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար։