Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին

  • 08-12-2019 19:30:00   | Հայաստան  |  

 
 
Իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենը հանդես կգա Հայաստանում: Դեկտեմբերի 8-ին, ժամը 19։30 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Քոենի ինքնատիպ համերգը,  դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նվագակցությամբ: Երեկոն նվիրվում է  կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին: 
 
 Համերգի կազմակերպիչը Prime Production-ն է:
 
Ավիշայ Քոենը իսրայելցի ջազ կոնտրաբասահար է, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող: Ծնվել է Երուսաղեմում, 1970-ին: Շատ վաղ տարիքից սկսել է դաշնամուր նվագել: 
 
Երբ երաժիշտը 14 տարեկան էր, ծնողները տեղափոխվում են Սենտ-Լուիս, որտեղ էլ սիրահարվում է ջազին: Իսրայելական բանակում ծառայելուց հետո Քոենը որոշում է սովորել կոնտրաբաս նվագել սովորել: 1992-ին Ավիշայը տեղափոխվում է Նյու Յորք: Սկզբնական շրջանում շինարարական հրապարակում աշխատում է որպես բանվոր, սակայն կամաց-կամաց փառք է ձեռք բերում երաժշտական շրջանակներում: Համագործակցել է դաշնակահար Դանիլո Պերեսի, Գրեմմիի դափնեկիր Չիկ Կորիայի հետ, եղել վերջինիս նախագծերի մաս: 
 
2003 թվականից սկսել է զբաղվել սոլո կարիերայով: «Բեմն այն վայրն է, որտեղ Քոենն իրեն տանն է զգում»,-երաժշտի մասին ասում են քննադատները, ովքեր շատ բարձր են գնահատում Քոենի և նրա տրիոյի ելույթները: 
 
Երաժշտական քննադատները փաստում են` Քոենն օժտված է իսկական ջազմենին բնորոշ բոլոր գծերով.ունի բնածին խարիզմա, ուժեղ զգացմունքներ ու իմպրովիզներ կատարելու յուրատեսակ տաղանդ: 
 
 
  -