ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի 2020 թվականի առաջին ընդլայնված նիստը

  • 23-01-2020 14:00:00   | Հայաստան  |  
                                                                                             
  Հունվարի 23-ին ժամը 14:00-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցում տեղի կունենա ՀՀ Կոտայքի մարզի խորհրդի նիստ, որը վարելու է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 
  Նիստին ներկա կգտնվեն մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարներ, ուժային կառույցների, Կոտայքի մարզային զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ:
 
  2019թ. ընթացքում Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես կգա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
 
  Հարակից զեկույցներով կներկայանան մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ  հարցերով, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի  վարչությունների ղեկավարները:
 
  Մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը կներկայացնի 2019 թվականի ընթացքում իրականացված և 2020 թվականին նախատեսվող՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի մասին:
 
  Մարզի խորհրդի նիստի  ընթացքում Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը կներկայացնի զորակոչի և զորահավաքների կազմակերպման և անցկացման վիճակը Կոտայքի մարզում:
 
  Անդրադարձ կկատարվի նաև ոռոգման ջրի մատակարարմանը և վարձավճարների գանձմանն առնչվող հարցերին, որի մասին կզեկուցի «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրեն Պ.Ցուգունյանը:
  ՀՀ  Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Դ. Ղազարյանը կներկայացնի ոլորտում առկա պատկերը:
 
 
 
  -