Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը

25-01-2020 14:00:00   | Հայաստան  |  
Հունվարի  25-ին՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։
-----------------
Արցախյան պատերազմի ժամանակ Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը, ղեկավարել է թիկունքի աշխատանքները և եղել տարբեր ստորաբաժանումների հրամանատար Մարտակերտի պաշտպանական դիրքերի Հաթերքի կիրճում: 
 
Ալեքսանյանը մի քանի անգամ ծանր վիրավորվել է, արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն ռազմական
պարգևների: Պատերազմից հետո նրան հանձնարարվեց կազմավորել Հայաստանում «Կարմիր բերետներ» հատուկ նշանակության ռազմական ստորաբաժանման գլխավոր վարչությունը:
 
Ամարասի Արթուրի հերոսության մասին գրվել են գրքեր, ակնարկներ ու պատմություններ, նկարահանվել են մի քանի ֆիլմեր, սակայն այդ բոլորն արվել է առանց նրա մասնակցության և ոչ նրա պատմածներով: Վերջապես ընկերների ու զինակիցների
խնդրանքով Ալեքսանյանը որոշեց ինքը գրել իր հուշերը՝ բացահայտելով բոլոր մանրամասները, ներկայացնելով Արցախի հերոսական ժողովրդի՝ հանուն ինքնորոշման և մայր Հայաստանին վերամիավորվելու սկսած Ղարաբաղյան շարժման գաղտնիքները:
 
 
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 185 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին