Գիրք նվիրելու օրը՝ Հայաստանի ազգային գրադարանում

  • 19-02-2020 10:00:00   | Հայաստան  |  
Փետրվարի 19-ին  ժամը 10.00-12:00-ին գրքերի նվիրատվություն կկազմակերպվի վարչական մասնաշենքում գործող գրքափոխանակության անկյունում, 14:00- 16:00-ը՝ թամանյանական մասնաշենքի նախամուտքում:
 
Ժամը 11.00-ին թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում կբացվի «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն:
 
Ժամը 12.00-ին  Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում կբացվի Ուրուգվայական անկյուն:
 
Ժամը 15:00-ին Ազգային գրադարանի աշխատակիցները  կայցելեն  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան եւ թանգարանին կնվիրեն  Ամենայն Հայոց բանաստեղծի գրքերի օտարալեզու թարգմանություններն ու մատենագիտության օրինակներ:
 
Գրադարանի աշխատակիցները կայցելեն Լոռու մարզ և նույն ժամին գրքեր կնվիրեն նաեւ Հովհաննես Թումանյանի Դսեղի տուն-թանգարանին:
 
 
 
 
  -