Տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը
14-03-2020 20:00:00 | Հայաստան |
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի 14-ին ժամը 20-ին տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։
Գարի Քյոսայանը երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ և իր հրավերով շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևան ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով:
Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։ Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։
Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը , ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
Ամուսինների կարծիքով այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր, ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը ։
«Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով Գարի Քյոսայան ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը: