«Նոյյան Տապան». «Տարեսկիզբը՝ հին ու նոր խնդիրներով». արտիստները հրավիրում են ասուլիսի և հանդես կգան հայտարարությամբ

  • 28-02-2020 14:00:00   | Հայաստան  |  

Փետրվարի 28-ին ժամը  14.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի  կունենա ասուլիս՝  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի որոշ անդամների մասնակցությամբ։  
 
Թեման՝  «Տարեսկիզբը՝ հին ու նոր խնդիրներով։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի անդամները ահազանգում են իրենց խնդիրների մասին և հանդես կգան հայտարարությամբ»։ 
 
Բանախոսները ասուլիսի ընթացքում կներկայացնեն երգչախմբի անդամների կողմից  2020 թվականի փետրվարի 14-ին  տնօրինությանը ներկայացրած իրենց զեկուցագիրը և փետրվարի 26-ին ղեկավարության կողմից տրված պատասխանը։ 
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել  060-35-11-24 հեռախոսահամարով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
  -