«Նոյյան Տապան». «Տարեսկիզբը՝ հին ու նոր խնդիրներով». արտիստները հրավիրում են ասուլիսի և հանդես կգան հայտարարությամբ
28-02-2020 14:00:00 | Հայաստան |
Փետրվարի 28-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի որոշ անդամների մասնակցությամբ։
Թեման՝ «Տարեսկիզբը՝ հին ու նոր խնդիրներով։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի անդամները ահազանգում են իրենց խնդիրների մասին և հանդես կգան հայտարարությամբ»։
Բանախոսները ասուլիսի ընթացքում կներկայացնեն երգչախմբի անդամների կողմից 2020 թվականի փետրվարի 14-ին տնօրինությանը ներկայացրած իրենց զեկուցագիրը և փետրվարի 26-ին ղեկավարության կողմից տրված պատասխանը։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 հեռախոսահամարով՝ Մարի Պետրոսյանին։