Փշրանքներ. Քոչարի թանգարանում կցուցադրվի մեծ արվեստագետի ուղերձներով ստեղծված տեսաֆիլմ

  • 22-01-2021 18:00:00   | Հայաստան  |  

Հունվարի 22-ը Երվանդ Քոչարի հիշատակի օրն է:
 
Հունվարի 22-26-ը` ժամը 18:00-20:00-ն, Քոչարի թանգարանում կցուցադրվի տեսաֆիլմ, որը ներկայացնում է Քոչարի բազմանիստ տաղանդի դրսևորումներից ևս մեկը՝ նրա գրական-գեղարվեստական ժառանգության մաս կազմող խոհափիլիսոփայական գրառումների ընտրանին: Քոչարն ինքը դրանց ամբողջությունն անվանել է ՓՇՐԱՆՔՆԵՐ…
 
«Իսկ ինչու փշրանքներ և ոչ թե հաց... Քանզի կյանքը կրծել է հացը, և մնացել են փշրանքները միայն...»,- բացատրել է Մաեստրոն:
 
Քոչարի ուղերձները ներկայացվում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների,  քաղաքի մշակութային կյանքում նշանակալի դերակատարում ունեցող անձանց, Քոչարի արվեստի երկրպագուների կատարմամբ:
 
Միջոցառումների  շարքը  կուղեկցվի  նորատիպ լուսային պրոյեկցիաներով:
 
 
  -