<<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի հիմնադիր, գնդապետ Կորյուն Ղումաշյանի նախաձեռնությամբ կկայանա Հայոց բանակի 29 ամյակին նվիրված միջոցառում

  • 28-01-2021 11:00:00   |   |  

Հունվարի 28-ին ժամը 11:00-ին, <<Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանի հիմնադիր, գնդապետ Կորյուն Ղումաշյանի նախաձեռնությամբ,  կկայանա Հայոց բանակի 29 ամյակին  նվիրված միջոցառում, որին կմասնակցեն նահատակված հերոս քաջորդիների ծնողներ,  <<Արամազդ>> ջոկատի ազատամարտիկները,  <<Քյարամ Սլոյանի >> անվան եզդիական երկու ջոկատների կամավորականները, եզդի կամավորականներ ՀՀ ողջ տարածքից,  <<Արծիվ 1>> մահապարտների ջոկատի եզդի մահապարտները, Արցախի ազատագրական  պայքարի բազմաթիվ նվիրյալներ, Ջհանգիր Աղայի անվան առաջին եզդիական ջոկատի հերոս վետերաններ, բազմաթիվ հյուրեր։
 
 Միջոցառման ընթացքում տեղի կունենա նաև պարգևների հանձնման արարողություն։
ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ ԱՆՎԱԽ Է,
ԻՍԿ ԲԱՆԱԿՆ ԱՆՊԱՐՏ ։
Սիրով հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին մեր  հայրենակիցներին։
 
հասցեն՝ք.Արմավիր, Աբովյան 149
  -