Տեղի կունենա ProFood Armenia 2025 մամուլի ասուլիը

  • 27-01-2025 14:00:00   | Հայաստան  |  

Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ին, Ramada հյուրանոցի Secret Yard ռեստորանում (Բուզանդ 17 հասցեով) տեղի կունենա ProFood Armenia 2025 մամուլի ասուլիսը։
 
Նշենք, որ  ProFood Armenia 2025 միջոցառումը տեղի կունենա ապրիլի 25-27-ը՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս բացառիկ իրադարձությունը կհավաքի առաջատար մասնագետների, խոհարարների և ոլորտի փորձագետների՝ հյուրընկալության և հանրային սննդի ոլորտում նորարարությունների ցուցադրության համար։ Միջոցառման ծրագիրը ներառում է․ ցուցահանդես-էքսպո, վարպետաց դասեր, բար և խոհանոցային շոուներ, ProChef Armenia մրցույթը, բիզնես խորհրդատվության հարթակ։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք մեր կայք՝ profood.proreca.am, հետևեք մեզ Instagram-ում @profood_armenia կամ կապվեք մեզ հետ՝ +37495130988 (Սամուել) հեռախոսահամարով։
Հարգանքով,
ProReCa Agency
ProFood Armenia 2025 կազմակերպիչ
 
 
 
 
 
  -