Մեդիա կենտրոն. Տեղի կունենա քննարկում՝ «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով

  • 24-03-2025 13:00:00   | Հայաստան  |  

Մարտի 24-ին, ժամը 13։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
Աննա Մելիքյան՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ
 
Արմեն Պետրոսյան՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետ
 
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախորդ օրերին օրական մի քանի հաղորդագրություն է տարածել, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ նշելով օրը, ժամը և ուղղությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 2025-ի մարտի 20-ի դրությամբ՝ ՀՀ ՊՆ-ն 12 հերքող հաղորդագրություն է տարածել»,- հայտնում է Հետքը։  
 
Ի՞նչ մարտավարություն է այսօր որդեգրել Ադրբեջանը տեղեկատվական պատերազմում, ի՞նչ նոր նարատիվներ ու ապատեղեկատվական արշավներ են շրջանառվում, ի՞նչ նոր մարտահրավերներ կան կիբեռանվտանգության ոլորտում։
 
ԻՊԱՍ փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովին, որը նվիրված է եղել «Լրատվամիջոցների դերը հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերում՝ անդրադառնալով Միջազգային մարդասիրական իրավունքին և մարդու իրավունքների միջազգային իրավունքի» թեմային։
 
 
 
Ադրբեջանի պատվիրակը պարբերաբար հատուկ խոսք է վերցրել ու հերքել հայաստանցի փորձագետի ասածները՝ նրան մեղադրելով կեղծ լուրեր ու պրոպագանդա տարածելու մեջ։
  -