Sputnik Արմենիա. Տեղի կունենա երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի մամուլի ասուլիսը
29-04-2025 13:00:00 | Հայաստան |
Ապրիլի 29-ին՝ ժամը 13:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա կներկայացնի իր պապի՝ Խորհրդային Միության հայտնի պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի մասին գիրքը, որը հրատարակվել է հայերեն լեզվով։
Ռուս արձակագիր, սցենարիստ, լրագրող և ինքնակենսագրական գրքերի հեղինակ Անդրեյ Ռուբանովի հետ համահեղինակված գիրքը պարունակում է ժամանակակիցների, ընկերների հուշեր և փաստաթղթեր, որոնք լույս են սփռում խորհրդային ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի աշխատանքի վրա. ինչպես էր նա օգնում Հայաստանին, ինչպես կարողացավ լուծել Կուբայի հրթիռային ճգնաժամը և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։