Երկու օրերի արդիւնքով հայ սամբիստներն արդէն ունէն 1 ոսկէ, 1 արծաթէ, 5 բրոնզէ մեդալ


Երկու օրերի արդիւնքով հայ սամբիստներն արդէն ունէն 1 ոսկէ, 1 արծաթէ, 5 բրոնզէ մեդալ

  • 16-10-2011 13:05:05   |   |  Սպորտ
Լատուիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակւում է Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի 2011թուականի առաջնութիւնը: Մրցումների երկրորդ օրը` հոկտեմբերի 15-ին, նոյնպէս յաջող էր հայ սամբիստների համար: Երիտասարդների միջեւ ընթացող մրցապայքարում 48 կգ քաշային կարգում հանդէս եկող Մաքսիմ Մանուկեանը նուաճեց բրոնզէ մեդալ, իսկ 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսեանը` արծաթէ: Յիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, մեր սամբիստները նուաճել էին 5 մեդալ: Երիտասարդների առաջնութիւնում բրոնզ մեդալների էին արժանացել Մաքսիմ Մանուկեանը` 48 կգ քաշային կարգ, Կարէն Տօնոյեանը` 62 կգ ք/կ, Մհեր Կարապետեանը` 82 կգ ք/կ: Աղջիկների առաջնութիւնում պատուոյ երրորդ հարթակին էր բարձրացել մեր միակ ներկայացուցչուհին` 52 կգ քաշային Ռոզա Խաչատրեանը: Իսկ ահա պատանիների մրցելոյթներում 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարեանը, յաղթելով բոլոր գօտեմարտերը, երկրորդ տարին անընդմէջ նուաճել էր ոսկէ մեդալ ու պահպանել Սամբոյի պատանիների Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլոյ հաղորդագրութեան, այսպիսով, երկու օրերի արդիւնքով հայ սամբիստներն արդէն ունէն 1 ոսկէ, 1 արծաթէ, 5 բրոնզէ մեդալ: Հոկտեմբերի 16-ին մրցագորգ դուրս կը գայ եւս 5 հայ մարզիկ: Աշխարհի առաջնութեանը մասնակցում է 24 երկրի 337 սամբիստ: Մեր պատուիրակութեան կազմում էն 19 մարզիկ, երեք մարզիչ, մէկ մրցավար: Պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը:
  -   Սպորտ