Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումը դիմել է Ուեֆա-ի նախագահին


Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումը դիմել է Ուեֆա-ի նախագահին

  • 19-10-2011 12:55:30   |   |  Սպորտ
Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանը Եւրոպայի հայ ֆուտբոլասէրների անունից դիմել է Եւրոպայի Ֆուտբոլային Ասոցիացիաների /ՈՒԵՖԱՅ/ նախագահ Միշել Պլատինիին խնդրանքով վերլուծել Իռլանդիա-հայաստան խաղի մրցավարների կողմից թոյլ տրուած սխալները եւ անպայմանօրէն նշանակել վերախաղարկում: Միաժամանակ Եհմֆ-ը յայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Զլմն-ին արուած յայտարարութեան մէջ կայ մի փոքրիկ սխալ. Ուեֆա-ի խաղերին մրցավարական բրիգադի նշանակումը կատարւում է հէնց Ուեֆա-ի եւ ոչ թէ Ֆիֆա-ի կողմից: Ֆիֆա-ն ընդամէնը լիցենզաւորում է մրցավարներին` օժտելով նրանց միջազգային խաղեր վարելու իրաւունք: Սակայն տարբեր խաղերին մրացավարների նշանակումը կատարւում է ֆուտբոլի տարածաշրջանային ֆեդերացիաների կողմից: Այդ իսկ պատճառով Եհմֆ-ն դիմել է Միշել Պլատինիին նամակով, որը ստորեւ ներկայացւում է ամբողջութեամբ. «Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կայացած Իռլանդիա-հայաստան «եւրոպայ 2012թ.-ի» ընտրական խաղի ընթացքում Իտուռալդ» Գոնսալեսի կողմից թոյլ են տրուել աղաղակող սխալներ, որոնք խաղի արդիւնքի վրայ ունեցան որոշակի ազդեցութիւն: Դատավարութեան արդիւնքները թողել են խորը բացասական տպաւորութիւն ողջ աշխարհի հայերի վրայ: Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի նախագահն Եւրոպայի հայկական սփիւռքի անունից դիմում է Ձեզ պահանջով` գնահատել տուեալ խաղի դատաւորական կազմի աշխատանքը եւ համապատասխան միջոցներ կիրառել նրանց պատժի ենթարկելու համար, ինչպէս նաեւ նշանակել վերոյիշեալ խաղի վերախաղարկում: Ստեղծուած իրավիճակի ազնիւ եւ ճիշտ լուծման միակ տարբերակը հանդիսանում է միայն խաղի վերախաղարկումը, եւ այս լուծմանը հետամուտ են ոչ միայն Հայաստանի, այլեւ Եւրոպայի ու հայկական համաշխարհային սփիւռքի բոլոր ներկայացուցիչները: Ուեֆա-ի ղեկավարութեան ազնիւ եւ սկզբունքային մօտեցումները, որոնց ականատես ենք եղել Ձեր նախագահութեան ողջ ընթացքում, մեծարգոյ պարոն Պլատինի, թողել է բարձր տպաւորութիւն եւ յոյս է տալիս մեզ ականատես լինելու արդարութեան արագ վերականգմանը: Մենք հաւատում ենք Ձեզ եւ անհամբեր սպասում Ձեր պատասխանինէ: Եհմֆ-ն դիմում է բոլոր հայ ֆուտբոլասէրներին միանալու Մ.Պլատինիին ուղղուած նամակին եւ կազմակերպել ստորագրահաւաք, ինչպէս նաեւ Եհմֆ-ի խնդրանքը հաստատող նամակ ուղղել Ուեֆա-ի նախագահին հետեւեալ էլեկտրօնային հասցէով` president@uefa.org:
  -   Սպորտ