«Զեյթուն» թիմը կը մասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ի եզրափակիչ մրցաշարին


«Զեյթուն» թիմը կը մասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ի եզրափակիչ մրցաշարին

  • 24-10-2011 16:13:58   | Հայաստան  |  Սպորտ

Պատանի սամբիստ-2011 Հոկտեմբերի 28-31-ին Մոսկուայում տեղի կ'ունենայ «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնութեան եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանից կը մասնակցի «Զեյթուն»մարզական ակումբի թիմը: Մոսկովեան եզրափակչին «Զեյթունից» բացի մասնակցելու է եւս 30 թիմ` Ռուսաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից, Բուլղարիայից: Յիշեցնենք, որ մրցաշարի հայաստանեան փուլը տեղի ունեցաւ յուլիսի 16-17-ին Երեւանի «Դինամօ» մարզապալատում, մասնակցութեամբ 10 թիմերի` ՀՀ տարբեր մարզերից եւ Լղհ-ից եւ հէնց «Զեյթուն» թիմը գրաւեց առաջին տեղն ու եզրափակչին մասնակցելու իրաւունքը: Մոսկուա կը մեկնեն նաեւ «Զեյթուն» ակումբի նախագահ Դաւիթ Խիթարեանը, մրցավար Էդուարդ Ասլանեանը: Պատուիրակութիւնը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետեանը: Ինչպէս հայաստանեան մրցաշարի անցկացումը, այնպէս էլ` Մոսկուա ուղեւորուելու բոլոր ծախսերը կատարուել են «յունիբանկիէ հովանաւորութեամբ:
  -   Սպորտ