Հայաստանի լրագրողները կը մասնակցեն «Վոլին-2011» մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին


Հայաստանի լրագրողները կը մասնակցեն «Վոլին-2011» մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին

  • 03-11-2011 15:12:10   |   |  Սպորտ

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմը նախագահ Սերժ Սարգսեանի հովանոյ ներքոյ նոյեմբերի 3-ին կը մեկնի Լուցկ քաղաք /Ուկրաինայ/ մասնակցելու Զլմ-ների աշխատակիցների «Վոլին-2011»անուանումը կրող մինի-ֆուտբոլի 14-րդ միջազգային մրցաշարին: Մրցումները տեղի կ'ունենան նոյեմրի 4-6 ժամանակահատուածում` Ուկրաինայի Վոլինի շրջանի պետական ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Կը լիմչուկի աջակցութեամբ: Ինչպէս յայտնեց ՀՀ լրագրողների թիմի աւագ Արտասահմանեան թղթակիցների ասոցիացիայի նախագահ, «Երկիր» օրաթերթի թղթակից Տիգրան Յովհաննիսեանը, մրցաշարին հայկական թիմից զատ մասնակցում են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Լիտուայի, Ուկրաինայի, Լեհաստանի լրագրողական թիմերը: Ըստ նրա, ՀՀ լրագրողների թիմում ընգրկուած են «մեդիամաքսէ լրատուական գործակալութեան, «Երեւան» ամսագրի, «Երկիր», «Հայաստանի Հանրապետութիւն» օթաթերթերի եւ այյլ լրատուամիջոցների ներկայացուցիչներ: Մրցումների աւարտին տեղի կ'ունենայ մրցանակաբաշխութիւնը, այնուհետեւ մասնակիցները կ'այցելեն «Աւանգարդ» մարզադաշտ Ուկրաինայի ֆուտբոլի առաջնութեան «Վոլին»-- «Կրիւբաս» խաղը դիտելու: Հայաստանի լրագրողների թիմը 1999 թուականից մասնակցել է /բացի 2000 թուականին Բաքւում տեղի ունեցած/, բոլոր ԱՊՀ երկրների լրագրողների ֆուտբոլային մրցաշարերին ` Սանկտ-պետերբուրգում, Քիշինեւում, Երեւանում, Սոչիում, Մոսկուայում, Օդեսայում, Բրեանսկում, Դրուսկինինկայում եւ 2009-ին Ստեփանակերտում: Այդ ընթացքում հայկական թիմը մէկ անգամ դարձել է չեմպիոն, երեք անգամ բրոնզէ մեդալակիր: 2001 թուականից թիմը մեկնել է այդ մրցաշարերին նախագահ Ռ.Քոչարեանի հովանոյ ներքոյ, 2008 թուականից Հայսատանի լրագրողների ֆուտբոլային թիմին աջակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը:
  -   Սպորտ