Արցախի առաջին կ'իբերսպորտի առաջնութեան մրցանակաբաշխութիւնը
08-11-2011 13:49:01 | Հայաստան | Սպորտ
Նոյեմբերի 4-ին յայտնի դարձան Ղարաբաղ Տելեկոմի կողմից կազմակերպուած համակարգչային խաղերի առաջնութեան յաղթողները, որոնց մրցանակաբաշխութիւնը տեղի ունացաւ ընկերութեան գլախամասային գրասենեակում նոյեմբերի 7-ին:
Անհատական կատեգորիայում 16 մասնակիցներից առաջին տեղը գրաւեց Արօն Ղուլեանը, որը ստացաւ Dell նեթբուք եւ 1 Մբիտ/վրկ ինտերնետից մէկ տարի անվճար օգտուելու փաթեթ: Նոյն կատեգորիայում երկրորդ տեղը զբաղեցրեց Առուշան Խաչատրեանը, իսկ երրորդը` Էդուարդ Մեհրաբեանը, որոնք պարգեւատրուեցին 512 Կբիտ/վրկ եւ 215 Կբիտ/վրկ արագութեան ինտերնետից օգտուելու տարեկան անվճար փաթեթներով` համապատասխանաբար:
Թիմային կատեգորայիում 11 խմբից յաղթեց “Phoenix Club” թիմը, որի անդամները արժանացան դրամական պարգեւատրութեան` 50000-ական դրամ իւրաքանչիւրը, իսկ երկրորդ տեղում յայտնուած “Park” թիմի մասնակիցները` 30000-ական դրամ:
Շնորհաւորելով յաղթողներին` ընկերութեան գլխաւոր տնօրէնի տեղակալ պ-րն Գ.Տէրտէրեանը անձամբ յանձնեց պատուոգրերը եւ պարգեւատրումները: Նա նշեց, որ, հաշուի առնելով միջոցառման նկատմամբ երիտասարդութեան կողմից ցուցաբերած մեծ արձագանքը ու խանդավառութիւնը, միջոցներ կը ձեռնարկուեն յետագայում նմանատիպ մրցոյթների պարբերական կազմակերպման ուղղութեամբ: