Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնութեան յայտերի ընդունումը


Մեկնարկում է համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնութեան յայտերի ընդունումը

  • 09-11-2011 14:34:57   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների Միութիւնը (ԻՏՁՄ) եւ «Orange Արմէնիա» ընկերութիւնը յայտարարում են Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի 2-րդ առաջնութեան մեկնարկը: Առաջնութեան շրջանակում մասնակիցները պէտք է ներկայացնեն իրենց կողմից նախագծուած համակարգչային խաղերի դիզայնը, սցենարը եւ խաղերն ամբողջութեամբ: Առաջնութեան նպատակներն են զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, աջակցել երիտասարդներին դրսեւորուել խաղերի բիզնես ոլորտում: Մասնակցել ցանկացողները կարող են հանդէս գալ նախապէս ձեւաւորուած թիմով կամ որպէս անհատ: Մրցոյթը տարիքային սահմանափակում չունի: Գրանցման յայտերի վերջնաժամկէտն է դեկտեմբերի 15-ը: Մրցոյթին յայտ ներկայացնելու համար այցելել` www.digitec.am կայքի համակարգչային խաղերի նախագծման բաց առաջնութեան էջը` http://digitec.am/gamecontest.php?id=209:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ