«Դուին` Հայկական մայրաքաղաք Եւրոպայի եւ Ասիայի միջեւէ ցուցահանդէսի բացում Իտալիայում
10-11-2011 18:18:05 | Հայաստան | Մշակոյթ
Նոյեմբերի 8-ին Հռոմի քաղաքապետարանի «Մետաքսի ճանապարհներէ նախագծի շրջանակներում քաղաքի սրտում` Նաւոնայ հրապարակի վրայ գտնուող «բրասկի թանգարանում, տեղի ունեցաւ «դուին` հայկական մայրաքաղաք Եւրոպայի եւ Ասիայի միջեւէ ցուցահանդէսի բացման պաշտօնական արարողութեանը, որը նախաձեռնուել եւ կազմակերպուել էր Իտալիայում ՀՀ դեսպանութեան կողմից Հայաստանի անկախութեան 20-ամեակի կապակցութեամբ` ՀՀ Մշակոյթի նախարարութեան գործնական աջակցութեամբ եւ պատմութեան թանգարանի մասնակցութեամբ:
Ինչպէս «նոյեան Տապանե-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարութիւնից, միջոցառմանը ներկայ էին Իտալիայի խորհրդարանի պատգամաւորներ, երկրում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտներ, մշակոյթի եւ արուեստի, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թանգարանի երեք ցուցասրահներում ներկայացուած էին Դուինի հարուստ պատմամշակութային` ճարտարապետական, տնտեսական եւ հոգեւոր արժէքները:
Ցուցահանդէսի պաշտօնական բացումն իրականացրեցին Հռոմի քաղաքապետարանի մշակութային ժառանգութեան գլխաւոր վարչութեան պետ Ումբերտոյ Բրոկոլլին եւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետեանը:
Իր ելոյթում Ումբերտոյ Բրոկոլլին նշեց, որ «Հռոմի համար պատիւ է ներկայացնել հայկական հարուստ ժառանգութեան մի կարեւոր մասնիկ, որը սերտօրէն շաղկապուած է հռոմէացիների հետէ: Նա ասաց, որ «մենք` իտալացիներս, հպարտութեամբ կարող ենք նշել, որ մեր եւ հայերի մշակոյթը մէկ միասնական մշակոյթ է: Պարոն Բրոկոլլին, բարձր գնահատելով հայ ժողովրդի ներդրումը համաշխարհային քաղաքակրթութեան մէջ, յատկապէս առանձնացրեց ճարտարապետութեան, երաժշտութեան եւ մանրանկարչութեան ոլորտները:
Դեսպան Ռուբեն Կարապետեանն իր խօսքում նշեց, որ Դուին քաղաքը աշխարհի ամենահնագոյն բնակավայրերից է: Այն հիմնադրուել է դեռեւս մ.թ.ա 3 հազարամեակին եւ հանդիսացել է արուեստների ու մշակոյթի քաղաք: «4-րդ դարում հռչակուելով Հայաստանի մայրաքաղաք` Դուինը վերածուեց խոշորագոյն տնտեսական, քաղաքական, մշակութային եւ հոգեւոր կենտրոնի: Նա յիրաւի դարձաւ Արեւելքը Արեւմուտքի հետ կամրջող Մետաքսի մեծ ճանապարհի մայրաքաղաքէ:
Դեսպանը վստահութիւն յայտնեց, որ «յաւէրժականէ քաղաքում առաջին անգամ նման ցուցադրութեան կազմակերպումը մեծաթիւ իտալացիների ու զբօսաշրջիկների համար փայլուն առիթ է Հայաստանի պատմութեան ու հայ ժողովրդի հոգեւոր մշակութային կեանքի հետ ծանօթանալու համար եւ բացառիկ իրադարձութիւն է Հայաստանի եւ Իտալիայի միջեւ մշակութային համագործակցութեան բնագաւառում:
Ցուցահանդէսին ներկայացուած էին արժէքաւոր նմուշներ, որոնք այցելուներին պատկերացում են տալիս ոչ միայն Դուինի, այլ Հայաստանի մէկ այլ` արուեստների եւ մշակոյթի հռչակաւոր պատմական մայրաքաղաք Անիի մասին:
Բացման արարողութեանը հայկական ժողովրդական երաժշտութեան համերգով հանդէս եկաւ դուդուկահար Գէորգ Դաբաղեանը, այնուհետեւ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւնը:
Ցուցահանդէսը գործելու է մինչեւ 2012թ. յունուարի 29-ը եւ այդ ընթացքում ծրագրւում են մի շարք միջոցառումներ` հռոմէացիներին հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգութեան հետ ծանօթացնելու ուղղութեամբ:
«Դուին` Հայկական մայրաքաղաք Եւրոպայի եւ Ասիայի միջեւէ ցուցահանդէսի բացում Իտալիայում