Թոր Լիանը յետագայում եւս կ'աջակցի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային


Թոր Լիանը յետագայում եւս կ'աջակցի Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային

  • 14-11-2011 23:46:51   | Հայաստան  |  Սպորտ

Վարչապետ Տիգրան Սարգսեանը կառավարութիւնում ընդունել է Եւրոպայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանին: Զրուցակիցները քննարկել էն մեր երկրում մարզաձեւի զարգացմանն ու մասսայականացմանն առնչուող հարցեր: Տիգրան Սարգսեանը կարեւորել է Եւրոպայի հանդբոլի ֆեդերացիայի եւ այս մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի միջեւ համագործակցութեան խորացումը եւ յոյս յայտնել, որ Թոր Լիանի այցը մեր երկիր նոր թափ կը հաղորդի Հայաստանում հանդբոլի զարգացմանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Թոր Լիանը, իր հերթին, պատրաստակամութիւն է յայտնել յետագայում եւս աջակցելու Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային` մարզաձեւի զարգացմանը նպաստելու նպատակով:
  -   Սպորտ