Կը կայանայ Արթուր Աբրահամի հերթական մենամարտը


Կը կայանայ Արթուր Աբրահամի հերթական մենամարտը

  • 15-11-2011 14:34:03   |   |  Սպորտ
Գերմանիան ներկայացնող պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի առաջիկայ որակաւորման մենամարտը նախանշուած է 2012 թուականի յունուարի 14-ին, Գերմանիայում: 2-3 որակաւորման մենամարտ անցկացնելուց յետոյ բռնցքամարտիկը կրկին կը հաւակնի աշխարհի չեմպիոնի տիտղոսի նուաճմանը: Ներկայում Արթուր Աբրահամն իր պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդի առաջարկով, մարզական սննդաբանի խորհրդատուութեամբ քաշի նուազեցման ծրագիր է անցնում, որը ենթադրում է է?ւ սահմանափակումներ սննդակարգում, է?ւ մարզումների աւելացում: Առաջիկայ մենամարտի ժամանակ մարզիկը մտադիր է մրցել մինչեւ 75կգ քաշային կարգում: Արթուր Աբրահամը համոզուած է, որ 2012 թուականին կը կարողանայ վերանուաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը. "Յաղթանակները հեշտ չէն տրւում, բայց եթէ աշխատասէր էս, գնում էս նպատակներիդ ետեւից եւ անյաջողութիւնից չէս ընկճւում, ապա յաղթանակն անխուսափելի է: Էս նորից կը վայելեմ յաղթանակի բերկրանքը` ձեռք բերելով այն, ինչ կորցրել եմ",- յայտարարում է բռնցքամարտիկը: Արթուր Աբրահամը շարունակում է մարզչի` Ուլի Վէգների հետ նոյն թիմում աշխատել: Նշենք, որ Ուլի Վէգները եւս մեծ սպասելիքներ ունի նրանից` կապուած 2012-ին ռինգ վերադանալու հետ: Գերմանիայում մարզումներին զուգահեռ հայ բռնցքամարտիկը զբաղւում է հասարակական ակտիւ գործունէութեամբ. մասնակցում է հանրային միջոցառումների, բարեգործական ակցիաներ է իրականացնում: Ինչպէս տեղեակ էք, մեր հայրենակիցը Հայաստանում եւս իրականացնոււմ է նմանօրինակ միջոցառումներ. այս ամռանը Արթուր Աբրահամը 100 հազար եւրոյ արժողութեամբ "Ադիդաս" ֆիրմայի նուէրներ յանձնեց Երեւանի Վլադիմիր Ենգիբարեանի անուան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, դպրոցի սաներին եւ մարզիչներին, Հայաստանի բռնցքամարտի հաւաքականին: Կարիերայի աւարտից յետոյ Արթուր Աբրահամը մտադիր է բռնցքամարտի դպրոց բացել Հայաստանում, որտեղ սաներին կսովորեցնէն նաեւ օտար լեզուներ: Արթուր Աբրահամը (Աւետիք Աբրահամեան) ծնուել է 1980 թուականի փետրուարի 20-ին, երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակւում է 2004 թուականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թուականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիութիւն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 35 մենամարտ, որոնցից 32-ում յաղթել է` համաշխարհային դասակարգման աղիւսակներում նուաճելով առաջատար հորիզոնականներ: 4 տարի անընդմէջ (2006-2010) Աբրահամը ճանաչուել է Գերմանիայի լաւագոյն բռնցքամարտիկ: Հայոց բանակում ծառայած պրոֆէսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինուած ուժերի "Անդրանիկ Օզանեան" շքանշանակիր է (2007թ. յունիսի 1-ից): Այս տարի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախութեան 20 ամեակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի կողմից պարգեւատրուել է 1-ին աստիճանի մեդալով "Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար" (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի աւանդի, միջազգային մրցասպարէզներում ունեցած մեծ յաջողութիւնների, ձեռք բերած մարզական փայլուն նուաճումների համար):
  -   Սպորտ