Կարէն Աւագեան. Բազմաժանր համերգներով փորձ է արուել իրական տօն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար


Կարէն Աւագեան. Բազմաժանր համերգներով փորձ է արուել իրական տօն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար

  • 16-11-2011 12:28:53   | Հայաստան  |  Մշակոյթ

Նոյեմբերի 15-ին Սունդուկեանի անուան թատրոնում տեղի ունեցաւ Երիտասարդութեան համաշխարհային օրուան եւ Ուսանողութեան միջազգային օրուան նուիրուած ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութիւնը: Կատարումներով հանդէս եկան «դեղէ, «բամբիռէ, «դորիանսէ, «ռէինկարնացիաէ խմբերը: ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, ռոք համերգին ներկայ է գտնուել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութեան ղեկավար, ԱԺ պատգամաւոր Կարէն Աւագեանը, շնորհաւորելով ներկաներին երիտասարդական տօների առթիւ, նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմաժանր համերգներով փորձել էն իրական տօն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար: «սայ մեր գնահատականն է երիտասարդութեանն ու ուսանողութեանը, որոնք ջանք ու եռանդ չէն խնայում իրենց մասնակցութիւնը ներդնելու այն բոլոր գործընթացներում ու բարեփոխումներում, որ իրականացւում էն մեր երկրում: Ե′վ ՀՀԿ երիտասարդական կազմակերպութիւնը, եւ′ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարուայ ընթացքում բազմաթիւ ծրագրեր էն իրականացնում` ուղղուած երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Չկայ գէթ մէկ ոլորտ, որ այս կամ այն կերպ առնչուի երիտասարդներին, եւ Հայաստանի հանրապետական կուսակցութեան երիտասարդական կազմակերպութիւնն առանձին նախաձեռնութեամբ հանդէս չգայ: Էս ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, իրենց երիտասարդական տարիները նուիրել էն պետականաշինութեան գործընթացին: Էս իմ շնորհակալութիւնն եմ յայտնում նաեւ այն երիտասարդներին, որոնք հասարակական եւ ուսանողական կազմակերպութիւնների միջոցով կարողանում էն ծրագրեր իրականացնել եւ ինչ-որ խնդիր, ինչ-որ բեռ վերցնել իրենց վրայ` շատ լաւ գիտակցելով, որ երկրի տէրն իրենք էն: Այս օրերին նախաձեռնած տօնական միջոցառումներով մենք փորձել ենք ամէն ինչ անել, որպէսզի մեր երիտասարդը ոգեւորուած, գնահատուած կարողանայ շարունակել իր գործունէութիւնըէ,- նշեց Կարէն Աւագեանը: հհկ երիտասարդական կազմակերպութեան եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կը շարունակուի նոյեմբերի 17-ին` Ուսանողների միջազգային օրը. «արամ Խաչատրեանէ համերգասրահում կը հնչի Արամ Խաչատրեանի Ջութակի կոնցերտը` Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի կատարմամբ (մենակատար` Նիկոլայ Մադոյեան, խմբավար` Սերգեյ Սմբատեան): Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը տեղի կ'ունենայ հեղինակային երգի եր
  -   Մշակոյթ