Մահացել է ՀՀ վաստակաւոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նուարդ Ասատրեանը


Մահացել է ՀՀ վաստակաւոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նուարդ Ասատրեանը

  • 16-11-2011 15:34:59   |   |  Մշակոյթ
ՀՀ վաստակաւոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նուարդ Ասատրեանի մահուան կապակցութեամբ Նախագահ Բակոյ Սահակեանը նոյեմբերի 15-ին ցաւակցական հեռագիր է յղել նրա ընտանիքին: Հեռագրում ասուած է. «Ցաւով տեղեկացայ ՀՀ վաստակաւոր եւ ԼՂՀ ժողովրդական արտիստուհի Նուարդ Ասատրեանի մահուան մասին: Արցախեան բեմում նրա կերտած կերպարները իրենց ուրոյն տեղն էն զբաղեցրել մեր մշակոյթի զարգացման գործում: Իր անզուգական խաղով Նուարդ Ասատրեանը արժանիօրէն վայելում էր հանդիսատեսի յարգանքն ու սէրը: ԼՂՀ իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցութեամբ խորին վշտակցութիւն ու զօրակցութիւն եմ յայտնում հանգուցեալի բոլոր հարազատներին ու մերձաւորներին, Արցախի թատերասէր հասարակայնութեանը: Անուանի արտիստուհու յիշատակը միշտ վառ կը մնայ նրա արուեստի երկրպագուների սրտերում եւ հայ թատրոնի պատմութեան մէջ»:
  -   Մշակոյթ