Մեկնարկում է Առնօ Բաբաջանեանի 90-ամեակին նուիրուած Հայ կոմպոզիտորական արուեստի փառատօնը


Մեկնարկում է Առնօ Բաբաջանեանի 90-ամեակին նուիրուած Հայ կոմպոզիտորական արուեստի փառատօնը

  • 19-11-2011 14:10:31   | Հայաստան  |  Մշակոյթ

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը կ'անցկացուի Հայ կոմպոզիտորական արուեստի «բաբաջանեան ֆէստէ փառատօնը` նուիրուած հայ մեծանուն կոմպոզիտոր Առնօ Բաբաջանեանի 90-ամեակին: փառատօնը անցկացւում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի բարձր հովանու ներքոյ: «բաբաջանեան ֆէստե-ի կազմակերպիչներ էն ՀՀ մշակոյթի նախարարութիւնը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագէտների միութիւնը եւ Հայաստանի պետական երիտասարդական նուագախումբը` գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Սերգեյ Սմբատեան: «Բաբաջանեան ֆէստ»-ի շրջանակներում կը կայանայ 6 համերգ: նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրեան համերգասրահում տեղի կ'ունենայ փառատօնի հանդիսաւոր բացումը` Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի մասնակցութեամբ: ծրագրում` Արիա-վոկալիզ, Թաւջութակի կոնցերտ, Հերոսական բալլադ: մենակատարեր` Սիւզաննայ Մելքոնեան (սոպրանօ), Արամ Թալալեան (թաւջութակ), Արմէն Բաբախանեան (դաշնամուր): դիրիժոր` Ռուբէն Ասատրեան: «Բաբաջանեան ֆէստ»-ի հերթական համերգները կը կայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին եւ 11-ին Առնօ Բաբաջանեան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին եւ 19-ին` «արամ Խաչատրեանէ համերգասրահում, ժամը 19-ին: փառատօնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կը հնչեն Առնօ Բաբաջանեանի ճանաչուած երգերը` Հայաստանի պետական երիտասարդական նուագախմբի եւ յայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ: Մեկնարկում է Առնօ Բաբաջանեանի 90-ամեակին նուիրուած Հայ կոմպոզիտորական արուեստի փառատօնը
  -   Մշակոյթ