Վիկտոր Ալիխանեանի յիշատակին նուիրուած սամբոյի յուշամրցաշար


Վիկտոր Ալիխանեանի յիշատակին նուիրուած սամբոյի յուշամրցաշար

  • 19-11-2011 14:18:43   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերութեան մարզադահլիճում Երեւանի սամբոյի եւ ձիւդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը եւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնէն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից մէկի` ՀՀ վաստակաւոր մարզիչ Վիկտոր Ալիխանեանի, յիշատակին նուիրուած աւանդական յուշամրցաշարը: ինչպէս տեղեկացնում էն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, 12 քաշային կարգերում կը մրցեն Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի աւելի քան 100 պատանիներ: Յաղթողներն ու մրցանակակիրները կպարգեւատրուէն համապատասխան կարգի մեդալներով եւ դիպլոմներով: մրցումների սկիզբը ժամը 11:00-ին, մուտքն ազատ է:
  -   Սպորտ