Հայաստանի ձիւդոիստները պատրաստւում էն աշխարհի գաւաթի խաղարկութեանը


Հայաստանի ձիւդոիստները պատրաստւում էն աշխարհի գաւաթի խաղարկութեանը

  • 28-05-2011 13:57:17   | Հայաստան  |  Սպորտ
Մայիսի 28-29-ին Մոսկուայում կը կայանայ «Մեծ Սաղաւարտ» վարկանիշային մրցաշարը: Մասնակցում էն աշխարհի 63 երկրներից 463 ձիւդոիստներ, այդ թւում 279 տղաներ, 184 աղջիկներ: Հայաստանը ներկայացնում էն 60 կգ քաշային Յովհաննէս Դաւթեանը եւ Գոռ Յարութիւնեանը, 66 կգ քաշային Արմէն Նազարեանը: Հայաստանի Ձիւդոյի ֆեդերացիայից տեղեկացնում էն, որ մայիսի 30-ից մեր ձիւդոիստները կը մասնակցեն եռօրեայ ուսումնամարզական հաւաքի եւ կմեկնէն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ` մասնակցելու աշխարհի հերթական գաւաթի խաղարկութեանը եւ ուսումնամարզական հաւաքին: Ապրիլին Ստամբուլի Եւրոպայի առաջնութեան անյաջող մասնակցութիւնից յետոյ սա մեր ձիւդոիստների առաջին մեկնարկն է:
  -   Սպորտ