«Ոսկէ ծիրանն անիւների վրա» կինոփառատօնը 5-րդ անգամ այցելել է Արցախ


«Ոսկէ ծիրանն անիւների վրա» կինոփառատօնը 5-րդ անգամ այցելել է Արցախ

  • 23-11-2011 23:59:09   |   |  Մշակոյթ
Նոյեմբերի 19-21-ը «Ոսկէ ծիրանն անիւների վրա» կինոփառատօնը 5-րդ անգամ այցելել է Արցախ` կինոցուցադրութիւններ կազմակերպելով Ստեփանակերտում եւ շուշիում: Ֆիլմացանկում ընդգրկուած էն եղել «Ոսկէ ծիրան» 8-րդ կինոփառատօնի ֆիլմերից լաւագոյնները եւ մրցանակակիրները: Ցուցադրուել է 9 ֆիլմ` խաղարկային, վաւերագրական եւ կարճամետրաժ: Փառատօնի բացումը միաժամանակ տեղի է ունեցել Ստեփանակերտի Մշակոյթի եւ երիտասարդութեան պալատում եւ շուշիի «Նարեկացի» արուեստի կենտրոնում: «Ոսկէ ծիրանն անիւների վրա» կինոփառատօնը Արցախում իրականացուել է ԼՂՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան, «Փիւնիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, «Արցախ Բրենդի Կոմպանի»-ի աջակցութեամբ: «Ոսկէ ծիրանն անիւների վրա» կինոփառատօնի գլխաւոր հովանաւորն է Վիւասել-մտս-ը:
  -   Մշակոյթ