Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարութիւն» ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը


Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարութիւն» ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը

  • 24-11-2011 20:06:58   |   |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ստեփանակերտում եւ Շուշիում արդէն մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարութիւն» ծրագրի (ՆՈՒՌ) վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար: Ներկայումս անց է կացւում Կորպորասիոն Ամերիկայի Տեղեկատուական Տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակուած Moodle կոչուող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրաւուած էն 160 ուսուցիչներ: Ամէն շաբաթ կատարւում էն պրակտիկ վարժութիւններ, որոնցում օգտագործւում էն XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպէս նաեւ ֆորումների տեսքով քննարկումներ, որպէսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատուական եւ հաղորդակցութեան տեխնոլոգիաների բնագաւառում գիտելիքները: Այս փուլում Նուռ-ի առաջնային նպատակը դասաւանդողների վերապատրաստումն է` համակարգչի եւ ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու մանկավարժական մեթոդի միջոցով: Նախապատրաստման ամբողջ ծրագիրը` թէ առկայ եւ թէ վիրտուալ, աւարտելուց եւ առաջարկուած աշխատանքներում ակտիւօրէն մասնակցելուց յետոյ ուսուցիչները պատրաստ կլինէն ստանալ համակարգիչը եւ իրենց դասերը անց կացնել XO համակարգիչներով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ