Պիկետ ի պաշտպանութիւն բելառուս իրաւապաշտպան Ալէս Բելեացկու


Պիկետ ի պաշտպանութիւն բելառուս իրաւապաշտպան Ալէս Բելեացկու

  • 24-11-2011 21:16:05   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
Նոյեմբերի 25-ին, Բելառուսի մարդու իրաւունքների իրավիճակի միջազգային վերահսկողութեան կոմիտէն (Հայաստանում կոմիտէի ներկայացուցիչն է Հելսինկեան ասոցիացիան) կազմակերպում է ակցիայ ի պաշտպանութիւն Ալէս Բելեացկու: Ինչպէս նշւում է Հելսինկեան Ասոցիացիայի հաղորդագրութեան մէջ, պիկետն անց է կացուելու երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց` բելառուս գործընկերոջն ազատ արձակելու եւ նրա նկատմամբ քրէական հետապնդումը դադարեցնելու պահանջով: Ակցիաները ի պաշտպանութիւն Ալէս Բելեացկու միաժամանակ կը կազմակերպուէն մի շարք երկրներում` Ուկրաինայում, Ռուսաստանում եւ Ղրղզստանում: Երեւանում պիկետի անցկացման հասցէն է ք. Երեւան,Արաբկիր համայնք, Նիկոլ Դումանի փողոց, 12ա շէնք` Երեւանում Բելառուսի դեսպանատան դիմաց: Պիկետի անկացման ժամը` 14:30: Պիկետի կարգախօսներն էն` «Ազատութիւն Ալէս Բելեացկուն», «Մեր եւ ձեր ազատութիւնների համար», «Ազատութիւն քաղբանտարկեալներին»: Նոյեմբերի 24-ին «Վեսնա» իրաւապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալէս Բելեացկուն դատապարտել են 4,5 տարուայ ազատազրկման: Ըստ Հելսինկեան ասոցիացիայի հաղորդագրութեան, Բելառուսի իշխանութիւնները նրան ձերբակալել էին ակնյայտ քաղաքական շարժառիթներով` հարկերից խուսափելու մեղադրանքով: Մակ-ի` մարդու իրաւունքների հարցերով գլխաւոր յանձնակատարը, միջազգային կազմակերպութիւնները, հասարակական կազմակերպութիւնները եւ առաջատար երկրների կառավարութիւնները իրենց մտահոգութիւնն էն յայտնել Ալէս Բելեացկու նկատմամբ իրականացուող հետապնդումների վերաբերեալ, այդ քայլը գնահատել էն իբրեւ իշխանութիւնների վրէժը Բելեացկու իրաւապաշտպան գործունէութեան համար եւ քաղաքացիական հասարակութեանը վախեցնելու փորձ եւ պահանջել էն անյապաղ ազատ արձակել իրաւապաշտպանին: Amnesty International իրաւապաշտպան միջազգային կազմակերպութիւնը Բելեացկուն ճանաչել է խղճի գերի:
  -   Մարդու իրաւունքներ