Դեկտեմբերի 9-11-ին Երեւանում կը կայանայ Արգենտինական կինոյի փառատօն
25-11-2011 11:00:16 | Հայաստան | Մշակոյթ
Հայաստանում Արգենտինայի դեսպանութիւնը տեղեկացնում է Հայաստանում կազմակերպուելիք Արգենտինական կինոյի փառատօնի մասին, որը տեղի կ'ունենայ դեկտեմբերի 9-11-ին Երեւանի «մոսկուայի տունէ մշակութագործարարական կենտրոնում:
Փառատօնի շրջանակներում կ'իրականացուի արգենտինացի ռեժիսոր
Խուան Խոսէ Կամպանելեայի «Նրայ աչքերի գաղտնիքը»` 2009թ.-ի լաւագոյն
օտարալեզու օսկարակիր ֆիլմի ցուցադրութիւնը:
Ֆիլմերը կցուցադրուէն բնօրինակ լեզուով` անգլերէն տիտրերով:
Փառատօնի ամբողջական ծրագիրը հետեւեալն է.
Դեկտեմբեր 9-ին, ժամը 19:00ին` «Նրայ աչքերի գաղտնիքը» (2009թ.), ռեժիսոր` Խուան Խոսէ Կամպանելեայ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17:00-ին` «Ով է ասում, որ հեշտ է» (2007թ.), ռեժիսոր` Խուան Տարատուտոյ
Ժամը 19:00-ին` «Վալենտինի երազանքը» (2002թ.), ռեժիսոր`
Ալեխանդրոյ Ագրեստի
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին` «Խաղաքարերը նետուած են» (2005թ.), ռեժիսոր` Սեբաստիան Բորենշտեյն
Ժամը 19:00-ին` «Հարսնացուի որդին» (2001թ.), ռեժիսոր` Խուան Խոսէ Կամպանելեայ
Հայաստանում Արգենտինայի դեսպանութիւնը տեղեկացնում է նաեւ, որ մուտքն ազատ է եւ անվճար, տեղերը` սահմանափակ: