Գլոբալ տնտեսութեան որեւէ անկում անպայմանօրէն կ'ազդի Հայաստանի վրայ


Գլոբալ տնտեսութեան որեւէ անկում անպայմանօրէն կ'ազդի Հայաստանի վրայ

  • 29-11-2011 01:06:18   | Հայաստան  |  Հարցազրոյցներ

Կատարական «Ալ Զազիրա» հեռուստաընկերութեան անգլերէն հեռարձակման նոյեմբերի 26-ի «Եւրոգօտու խնդիրների ազդեցութիւնները» (The Euro Trigger) հաղորդման հիւրն էր Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանը: Ստորեւ ներկայացուած է հաղորդավար Քամալ Սանտամարիայի եւ Վարդան Օսկանեանի զրոյցի հայերէն թարգմանութիւնը: -Moody's-ն այս շաբաթ իջեցրեց Հայաստանի վարկանիշի կանխատեսումը` այն գնահատելով բացասական: Ին՞չ էք կարծում` սա Հայաստանի տնտեսութեա՞ն խնդիրներով է պայմանաւորուած, թէ՞ Եւրոպայի եւ Ռուսաստանի տնտեսութիւնների: -կարծում եմ` վերջինների: Հայաստանի տնտեսութիւնը մեծապէս կրում է համաշխարհային տնտեսութեան ազդեցութիւնը: Թէեւ մեր երկիրը փոքր է, եւ եթէ 2009 թուականի ճգնաժամը կարող է որեւէ ցուցիչ լինել, կարծում եմ` գլոբալ տնտեսութեան որեւէ նոր անկում կամ ճգնաժամ անպայմանօրէն կ'ազդի Հայաստանի վրայ: Եւ քանի որ այս անգամ կարծես թէ համաշխարհային տնտեսութեան անկման աղբիւրը լինելու է Եւրոպան, Հայաստանի վրայ այդ ազդեցութիւնն է՛լ աւելի ուղղակի կը լինի, քանզի Եւրամիութիւնը Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերն է: Հայաստանը մետաղներ, յղկուած ադամանդներ է արտահանում Գերմանիա, Բուլղարիայ եւ Բելգիա: Ազդեցութեան միւս ուղին Ռուսաստանն է, որը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է, Հայաստանում ամենամեծ ներդրողը եւ Հայաստան եկող դրամական փոխանցումների 75%-ի աղբիւրը: Հայասատանը Ռուսաստան արտահանում է հիմնականում գիւղատնտեսական ապրանքներ, հումք եւ վերամշակուած ապրանքներ: Համաշխարհային տնտեսութեան որեւէ անկում անպայմանօրէն կ'ազդի Ռուսաստանի վրայ` փոխելով այդ տարրերն ու գործօնները եւ հետեւաբար ազդելով նաեւ Հայաստանի տնտեսութեան վրայ: Կարծում եմ` Moody's-ի որոշումը պայմանաւորուած էր այս հանգամանքներով: -Այս ամէնը հաշուի առնելով` արդեօք հնարաւո՞ր է, որ Հայաստանը, թէկուզ եւ չկարողանալով ամբողջութեամբ ինքնաբաւ դառնալ, իրավիճակը յաղթահարի` ներառելով այլ ոլորտներ եւ չբաւարարուելով միայն Ձեր նշած ոլորտներով` հանքարդիւնաբերութիւն, գիւղատնտեսութիւն եւ բնական պաշարներ: Թէ՞ կը շարունակի 100%-ով կախուած մնալ արտաքին շուկաներից: -2009թ? ճգնաժամն անշուշտ այս խնդիրն օրակարգային դարձրեց: Դիւերսիֆիկացումը, ոչ թէ որ նախկինում չէր, բայց կառավարութեան համար ակնյայտօրէն դարձաւ առաջնահերթութիւն: Կառավարութիւնը սկսեց աւելի մեծ ուշադրութիւն դարձնել այդ խնդրին, քանի որ Հայաստանը ճգնաժամից առաւել ուժեղ հարուած ստացած տնտեսութիւններից էր: Աւելին, մենք 2009թ? ամենամեծ հարուածը ստացած երկրորդ տնտեսութիւնն էինք: Մենք 14,5 տոկոս անկում ունեցանք, որը Հայաստանի տնտեսութեան համար չափազանց մեծ է: Սկսած այդ պահից` մենք սկսեցինք դիտարկել թէ որոնք էին այս մեծ անկման պատճառները` հաշուի առնելով, որ մեր հարեւան երկրներում անկումը շատ աւելի փոքր էր: Հարցի պատասխանն այն էր, որ այլ խնդիրների կողքին` անարդիւնաւէտ կառավարում, կ'առուցուածքային խնդիրներ, հիմնականում դիւերսիֆիկացիայի ցածր մակարդակն էր: Արդիւնաբերութեան աւանդական ուղղութիւններից բացի, որ մենք ժառանգել ենք Խսհմ-ից, Հայաստանը ներուժ ունի այլ ոլորտներում, ինչպէս օրինակ` տեղեկատուական տեխնոլոգիաների, քանի որ մեր բնակչութեան կրթական մակարդակը բարձր է, զբօսաշրջութեան եւ ծառայութիւնների, քանի որ մեր երկիրը գեղեցիկ է, մարդիկ` հիւրասէր: Նաեւ շեշտը պէտք է դնել փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան վրայ, քանի որ հայերը նախաձեռնող ազգ էն: Մեր հարեւանները, անշուշտ, ունէն շատ այլ գրաւիչ կողմեր: Վրաստանը տարանցիկ երկիր է, ելք ունի դէպի ծով: Ադրբեջանը նաւթ ու գազ ունի: Հայաստանը շրջափակուած է, չունի բնական պաշարներ, տարածքով եւ բնակչութեամբ փոքր է: Հետեւապէս մեր գրաւչութիւնն արտաքին ներդրումների համար, ինչը շատ անհրաժեշտ է զարգացնելու այն ոլորտները, որոնցով պէտք է դիւերսիֆիկացուի մեր տնտեսութիւնը, պէտք է լինի հասարակութեան յետագայ ժողովրդավարացումը, օրէնքի գերակայութիւնը, առաւել լայն արդարադատութիւնը: Ահա սրանք պէտք է դառնան Հայաստանի գրաւիչ կողմերը: Կառավարութիւնը գիտակցում է այս բոլորը, եւ մենք բաւականին առաջընթաց ենք արձանագրել այս ուղղութիւններում, սակայն էս չեմ կարծում, որ մենք արել ենք բաւարարը: -Կարո՞ղ եմ արդեօք Ձեզ հարցնել մէկ այլ հիմնախնդրի մասին, որ գործնականում ընկած չէ գլոբալ անկման հիմքում, բայց կարող է Հայաստանի վրայ ազդել տնտեսապէս: Խօսքը Իրանի մասին է: Արեւմուտքը ձգտում է լրացուցիչ պատժամիջոցնէր սահմանել Իրանի նկատմամբ: Ինչպէ՞ս է դա ազդում ձեզ` որպէս Իրանի հարեւան երկրի վրայ, եւ ինչպիսի՞ն կը լինի, օրինակ, ձեր երկու երկրների միջեւ կառուցուող գազատարի ապագան: -իրանի նկատմամբ կիրառուող պատժամիջոցները դեռ չէն ազդել Հայաստանի վրայ: Եթէ վերջին` միջուկային զէնքի հետ կապուած զարգացումների հետեւանքով լրացուցիչ պատժամիջոցնէր սահմանուէն, ապա հասկանալի է, որ դրանք կը վնասեն նաեւ Հայաստանին: Այդտեղ կասկած չկայ: Սակայն, միւս կողմից, Հայաստանը միջազգային հանրութեան անդամ է եւ պարտաւոր է յարգել պատժամիջոցների յանձնարարականները: Այդ իսկ պատճառով Հայաստանի դիրքորոշումն այս հարցում մշտապէս եղել է այն, որ Իրանի հետ կոնֆլիկտը լուծուի բանակցութիւնների միջոցով, որպէսզի հնարաւոր լինի խուսափել լրացուցիչ պատժամիջոցներից եւ ռազմական գործողութիւններից, ինչը կործանարար կը լինի ողջ տարածաշրջանի համար: Ահա թէ ինչու Հայաստանի դիրքորոշումն է, որ խնդիրը լուծուի բանակցութիւնների միջոցով, որովհետեւ լրացուցիչ պատժամիջոցներն Իրանի նկատմամբ Հայաստանի համար հաւասարազօր կլինէն երրորդ փակ սահման ունենալուն: http://www.youtube.com/watch?v=PXpibuPLJ6s http://www.aljazeera.com/programmes/countingthecost/2011/11/2011112683748936679.html
  -   Հարցազրոյցներ