Մայր Տաճար կբերուէն սուրբ Թադէոս եւ Բարդուղիմէոս առաքեալների մասունքները
01-12-2011 16:41:14 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Այս տարի դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը եւ նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն եւ մինչեւ հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները:
Դեկտեմբերի 3-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ:
Այս ընթացքում հոգեւորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին: