Թբիլիսիում տեղի է ունեցել Ալեքսանդր Մանթաշովին նվիրված ֆիլմի ցուցադրություն


Թբիլիսիում տեղի է ունեցել Ալեքսանդր Մանթաշովին նվիրված ֆիլմի ցուցադրություն

  • 01-12-2011 19:36:38   |   |  Մշակոյթ
Նոյեմբերի 30-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության հետ համագործակցությամբ, Թբիլիսիի «Ամիրանի» կինոթատրոնում կազմակերպել է հայ մեծ վաճառական եւ բարերար Ալեքսանդր Մանթաշովի գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմի ցուցադրություն: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: «Ալեքսանդր Մանթաշյանց. Մեծ հայի խիղճը» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանի հոգեւորականները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները:
  -   Մշակոյթ