Էլեկտրօնային առեւտուրը Հայաստանում. նոր եւ արդիւնաւէտ բիզնէս մոդել


Էլեկտրօնային առեւտուրը Հայաստանում. նոր եւ արդիւնաւէտ բիզնէս մոդել

  • 02-12-2011 15:44:25   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) շարունակում է էլեկտրոնային առեւտրի դաշտի բարելավմանը նվիրված միջոցառումների շարքը: Դեկտեմբերի 9-10-ը Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առեւտրի եւ բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցներին: Միջոցառման ընթացքում կքննարկվի էլեկտրոնային առեւտրի ոլորտում առկա հարկային եւ մաքսային խնդիրները, վճարային եւ բանկային խնդիրները, անվտանգության, անձի էլեկտրոնային նույնականացման, առաքման հետ կապված խնդիրները, առկա կարգավորման դաշտում էլեկտրոնային առեւտրի իրականացման մեխանիզմները եւ այլն: Նախատեսվում է նաեւ միջոցառման անցկացման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն: Հետաքրքրված կազմակերպությունները եւ անձիք ֆորումի մասնակցության մասին կարող են տեղեկանալ www.digitec.am կայքում կամ զանգահարելով 010-54-88-81/82/ հեռախոսահամարով: Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, աջակիցն է Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ