Արմէն Ջիգարխանեանի հարցազրոյցը «Չենք լռելու» -ին (Տեսանիւթ)


Արմէն Ջիգարխանեանի հարցազրոյցը «Չենք լռելու» -ին (Տեսանիւթ)

  • 05-12-2011 16:50:34   | Ռուսաստան  |  Հարցազրոյցներ



Արմեն Ջիգարխանյանի հարցազրույցը «Չենք լռելու»-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում է հարցազրույցների շարքը աշխարհի հայտնի հայերի հետ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների վերաբերյալ: Շարքի երկրորդ հյուրն է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանը: «Ինչո՞ւ են լռում մշակույթի եւ արվեստի սփյուռքահայ ներկայացուցիչները, երբ Հայաստանը գտնվում է ողբերգական վիճակում» հարցին ի պատասխան Ջիգարխանյանն ասել է, որ «խոսելը» հասարակ գործ է, եւ ինքն արդեն երիտասարդ տղա չէ, որ «շուխուր» անի: «Չենք լռելու»-ն մեջբերել է լեգենդար Վարդուհի Վարդերեսյանի խոսքերը. «Ով լռում է, մտավորական չէ»: «Չէ, չէ, չէ, չէ, չէ»,- հնչել է Ջիգարխանի պատասխանը: Նա ասել է, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերելու որեւէ նախագիծ չունի` ավելացնելով, որ ամենաբարդ հարցը «իսկ ինչպե՞ս ես դա կանեի»-ն է: Նա մեջբերել է Մարտիրոս Սարյանի խոսքերը. «Այսպես էլ է կարելի»: Հարցին, թե արդյոք կարելի՞ է այնպես, ինչպես Հայաստանում է, ԽՍՀՄ ժոողովրդական արտիստն ասել է. «Չգիտեմ, որովհետեւ մենք խնդիրների մասին գիտենք կողքից: Ճիշտ է, կան խնդիրներ, ուրեմն դրանք ինչ-որ մեկը լուծում է: Դրա համար մենք ընտրում ենք իշխանություննրին»: «Չենք լռելու»-ի` «Հայաստանում ընտրություններն ավանդականորեն կեղծվում են» դիտարկմանը Ջիգարխանյանը պատասխանել է. «Բալիկ ջան, իսկ ի՞նչ անենք ես ու դու»: «Ինչո՞ւ անվանի հայերը չեն միավորվում հանուն հայրենիքի փրկության» հարցին Ջիգարխանյանն ասել է. «Երբեք չենք միավորվի, ոչ ոք չի միավորվի»: ԽՍՀՄ ժողովրդական արտիստն ասել է, որ երջանիկ է եղել, երբ իմացել է, որ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի կառավարության հետ կոնտակտներ է փնտրում: Որպես օրինակ նա բերել է իր դեկորացիաների տեղափոխումը Հայաստան, որն իրականացրել է ինչ-որ գերմանական ընկերություն Թուրքիայի տարածքով: «Չենք լռելու»-ի դիտարկմանն այն մասին, որ թուրքերը որպես սահմանի բացման նախապայման են առաջադրում ցեղասպանության ուրացումն ու վերամիավորված տարածքների հանձնումն Ադրբեջանին, Ջիգարխանյանն ասել է, որ խնդիրները շատ են, սակայն դա չի նշանակում սպանել միմյանց: Դրա համար մենք ընտրում ենք կառավարություն, որը պետք է զբաղվի այդ հարցերով: Իհարկե, դրանք բարդ հարցեր են եւ չեն լուծվում 5 րոպեի ընթացքում: Նախաձեռնությունը հիշեցրել է Ջիգարխանյանին ադրբեջանական կայքերին տված իր աղմկահարույց հարցազրույցի մասին, որտեղ հայ հասարակության կողմից խիստ քննադատաբար էին ընդունվել իր մոտեցումները Արցախյան հիմնախնդրի լուծման շուրջ: «Ես կյանքում չէի հանդգնի զբաղվել ղարաբաղյան խնդրով, բայց պետք է պայմանավորվել»: «Ինչպե՞ս պայմանավորվել, երբ Ադրբեջանը պահանջում է պատմական հայկական տարածքները հարցին» Ջիգարխանյանն ասել է, որ, եթե ինքը նախագահ լիներ, 2-3 գիշեր չէր քնի եւ կմտածեր` ինչպես դա անել: «Դուք հաճախ բարձր մակարդակով հանդիպումներ եք ունենում Հայաստանի ղեկավարության հետ: Փորձե՞լ եք խոսել նրանց հետ Հայաստանի վիճակի մասին» հարցին Ջիգարխանյանը բացասական պատասխան է տվել: «Ամենավատ բանը տգիտությունն է: Եթե ես խնդիրը չգիտեմ, չեմ կարող խորհուրդ տալ»,- նշել է նա: Դուք ճանաչել եք Հայաստանի բոլոր ղեկավարներին: Նրանցից ո՞ւմ կուզեիք տեսնել իշխանության գլխին հարցին Ջիգարխանյանն ասել է, որ դա նրա փոքրիկ գաղտնիքն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ. http://www.youtube.com/watch?v=Q6uVr5IO4dc
  -   Հարցազրոյցներ