Բարեգործական համերգներ Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուրուգուայի հայ համայնքներում


Բարեգործական համերգներ Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուրուգուայի հայ համայնքներում

  • 08-12-2011 17:21:14   |   |  Մշակոյթ
Դեկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մասնակցությամբ նախարարությունում կայացավ կոմպոզիտոր Արա Գեւորգյանի, երգչուհիներ Զարուհի Բաբայանի, Արմինե Նահապետյանի, երաժիշտներ Վարազդատ Խաչումյանի եւ Սեւակ Ամրոյանի մամուլի ասուլիսը Բրազիլիայում, Արգենտինայում եւ Ուրուգվայում կազմակերպված բարեգործական համերգների վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 2-19-ը Արա Գեւորգյանը, իսկ նոյեմբերի 21-30-ը Զարուհի Բաբայանը, Արմինե Նահապետյանը, Վարազդատ Խաչումյանը եւ Սեւակ Ամրոյանը համերգային ծրագրերով հանդես էին եկել Ուրուգվայում, Բրազիլիայում եւ Արգենտինայում: Ողջունելով ներկաներին` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ա.Հայրապետյանը ներկայացրեց 2009թ. կառավարության կողմից հաստատված «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները` մասնավորապես անդրադառնալով նշված տարածաշրջանի հայ համայնքներում մշակութային խմբերի եւ գործիչների այցերի եւ համերգային ծրագրերի կազմակերպմանը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն աջակցության համար` Սփյուռքի հայ համայնքներից վերադարձած մշակույթի գործիչները կիսվեցին տպավորություններով` նշելով Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուրուգվայի հայության ջերմ ընդունելության, համերգների առաջացրած մեծ ոգեւորության մասին: Նրանք ընդգծեցին հայկական ազգային մշակութային ձեռնարկների անհրաժեշտությունը` հայության ազգային ոգին բարձր պահելու, հայապահպանության հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Ա.Գեւորգյանը մատնանշելով իր համերգները` անչափ կարեւորեց, որ Սփյուռքում կազմակերպվող բոլոր համերգները անհրաժեշտ է ուղեկցել Հայաստանը, հայ ազգային արժեքները քարոզող, հայի ինքնաարժեւորումը բարձրացնող տեսապատկերներով` հայոց պատմության հերոսական դրվագներ, մշակութային կոթողներ, հայկական գորգեր, արվեստի նմուշներ, որոնք աշխարհին կներկայացնեն հայի տեսակը, Հայաստանի պատմությունը, մշակույթը, հայ ժողովրդի նվաճումներն ու ձեռքբերումները: Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագիրը շարունակական է լինելու, եւ 2012թ. ծրագրի շրջանակներում նոր միջոցառումներ եւ ձեռնարկներ կիրականացվեն: Ներկաները դիտեցին հատվածներ Արգենտինայում Արա Գեւորգյանի համերգների տեսագրությունից:
  -   Մշակոյթ