Սերժ Սարգսեանը Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է հայ գրատպութեան 500-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացմանը


Սերժ Սարգսեանը Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է հայ գրատպութեան 500-ամեակին նուիրուած ցուցահանդէսի բացմանը

  • 15-12-2011 00:18:47   |   |  Մշակոյթ

Նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 14-ին Վենետիկի «Կոռեր» թանգարանում մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ» ցուցահանդէսի բացմանը, որը նուիրուած է հայ գրատպութեան 500-ամեակին: Հանրապետութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցութիւն էն ունեցել ցուցահանդէսի կազմակերպմանը, այդ թւում` Իտալիայի Հանրապետութեան իշխանութիւններին, Վենետիկի տեղական իշխանութիւնների ղեկավարներին, բոլոր պետական պաշտօնեաներին եւ դիւանագիտական աշխատողներին, ցուցադրուած մասունքները սրբօրէն պահպանողներին եւ, ի հարկէ, աշխարհի ամենայայտնի թանգարաններից մէկին` «Կոռեր» թանգարանին, այս մեծ եւ կարեւոր գործն իրականացնելու համար: Ինչպէս յայտնում էն ՀՀ Նախագահի Մամլոյ գրասենեակից, ցուցահանդէսից յետոյ Նախագահն այցելել է Վենետիկի Սան Մարկոյ տաճար, ունկնդրել հայ հոգեւոր երաժշտութեան համերգ: Աւելի ուշ Վենետիկի «Կոռեր» թանգարանի «Նապոլէոն» դահլիճում Նախագահ Սերժ Սարգսեանի անունից կտրուի պաշտօնական ընթրիք, որին կը մասնակցեն «Հայաստան. Քաղաքակրթութեան դրոշմներ» ցուցահանդէսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիայ ժամանած հայագէտներ:
  -   Մշակոյթ