Աւարտուեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնութիւնը


Աւարտուեց Իսպանիայի ֆուտբոլի առաջնութիւնը

  • 23-05-2011 10:38:05   |   |  Սպորտ
Իսպանիայի ֆուտբոլի առաջնութեան 2010-2011թթ. մրցաշրջանն աւարտուեց: Վերջին տուրում առաջնութեան առաջատար Բարսելոնան յաղթեց Մալագային 3-1 հաշուով, իսկ Մադրիդի Ռէալը սեփական հարկի տակ` «Սանտեագոյ Բեռնաբէու» մարզադաշտում, ջախջախիչ 8-1 հաշուով յաղթանակ տօնեց Ալմերիայի նկատմամբ: Մալագա-բարսելոնայ խաղում գոլերի հեղինակ դարձան Սեբաստիան Ֆերնանդեսը (Մալագայ) եւ Բարսելոնայի 3 խաղացողներ` Բոյեան Կրկիչը, Իբրահիմ Աֆելայն ու Մարկ Բարտրան: Ռէալ Մադրիդ-ալմերիայ խաղում Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիացի յարձակուող Կարիմ Բենզեման մէկական դուբլի հեղինակ դարձան, իսկ Էմանուէլ Ադեբայորը դարձաւ հեթ-տրիկի հեղինակ:Գոլի հեղինակ դարձան նաեւ Ռէալի երիտասարդ ֆուտբոլիստ Խոսէն եւ Ալմերիայի յարձակուող Կալուն: Այսպիսով Բարսելոնան յաղթեց Իսպանիայի առաջնութիւնում 96 միաւորով: Մադրիդի Ռէալը 92 միաւորով առաջնութեօն փոխչեմպիոնն է, Վալենսիան երրորդը` 71 միաւոր:
  -   Սպորտ