Արթուր Աբրահամի առաջիկայ մենամարտը նախանշուած է մարտի 31-ին


Արթուր Աբրահամի առաջիկայ մենամարտը նախանշուած է մարտի 31-ին

  • 22-02-2012 12:00:48   |   |  Սպորտ

Գերմանիան ներկայացնող հայ պրոֆէսիոնալ բռնցքամարտիկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկայ մենամարտը նախանշուած է մարտի 31-ին, Գերմանիայի Քիլ քաղաքի "Sparkassen-Arena" մարզահամալիրում: Հաստատուած է նաեւ Աբրահամի մրցակցի անունը` EBU վարկածով նախկին չեմպիոն 33-ամեայ լեհ Պեօտր Վիլշեւսկի: "Մարտական եմ տրամադրուած` ինչպէս միշտ: Հերթական անգամ կը գնամ յաղթելու, իսկ մինչ այդ ինձ սպասում են ամենօրեայ մարզումներ",- նշել է Արթուր Աբրահամը: Յիշեցնենք, որ յունուարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի "Բադեն-արենայ" համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլոյ Օսկար Նատալիոյ Ֆարիասին մենամարտի 5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նուաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եւրոպայի չեմպիոնի կոչումը: Հարցերի դէպքում զանգահարել Արթուր Աբրահամի մամլոյ խօսնակ Սիրան Գրիգորեանին 093 46 00 20
  -   Սպորտ